Հաշվի առնելով մայիսի 5-ին Երևանում նախատեսված միջոցառումներով պայմանավորված երթևեկության սահմանափակումները՝ Նոտարական պալատից տեղեկացնում են, որ այդ օրը ՀՀ նոտարական պալատն իր աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով։
«Միայն այդ օրը դիմումները կընդունվեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝
[email protected] էլեկտրոնային հասցեով։
Գործելու է նաև ՀՀ նոտարական պալատի թեժ գիծը։ Բոլոր հարցերի համար կարող եք զանգահարել 043 555772 հեռախոսահամարով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մայիսի 5-ին հեռավար աշխատանքի ձևաչափը վերաբերում է բացառապես ՀՀ նոտարական պալատին (հասցե՝ Զաքյան 3), իսկ նոտարական գրասենյակներն աշխատելու են սովորական աշխատանքային ձևաչափով»,-նշվում է հայտարարության մեջ։