Պետբյուջեի միջոցներով վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը ներկա է եղել վարչապետը: 1888-ին կառուցված եկեղեցին վերակառուցվել է 2023-2026 թվականներին:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործարկման միջոցառմանը: Պետության ղեկավարը հիշեցրել է, որ դժվար ժամանակներում մեր անտառները մեզ պահել են, այժմ եկել է ժամանակը, որ մենք պահենք մեր անտառները:
Մանրամասները՝ տեսանյութում։