Քաղաքագետները քիչ հավանական են համարում Գյումրի-2 սցենարը հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո:
Ընդդիմության միավորումը նրանց քիչ հավանական է թվում այն պարզ պատճառով, որ ամբողջ ընդդիմությունը չի կարող այդքան ձայն հավաքել վարչապետ ունենալու համար: Ավելին, փորձագետները գրեթե անհնար են համարում, որ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» կուսակցությունների դաշինքը կհավաքի անցողիկ 8 տոկոսը:
Մեծ հարցեր է առաջացնում նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անցողիկ շեմը հաղթահարելը։
Հայաստանի վերլուծական շրջանակներում գրեթե կասկածներ չկան, որ ընդդիմադիր հայտնի եռյակը մեր երկիրն ուզում է վերադարձնել Ռուսաստանի քաղաքական ուղեծիր: Այս հարցում հիմնական ընդդիմադիրների մեջ հակասություններ չկան:
Ըստ քաղաքագետների, պարզ է նաև, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որն իր գաղափարական նկարագրով Ռուսաստանի ամենահարմար թեկնածուն է:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան