Այսօր մենք հիշում ենք հերոս Էռնեստ Հ. Դերվիշյանին, որն իր քաջությամբ լավագույնս մարմնավորում է ամերիկահայերին 2-րդ աշխարհամարտում։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի գրառման մեջ:
«Էռնեստ Հ. Դերվիշյանը՝ հայ ներգաղթյալների որդին, պատերազմի ընթացքում ամենաշատ հերոսական արարքներով աչքի ընկած զինվորներից մեկն էր։
1945 թ․ Իտալիայում նա միայնակ գրավեց թշնամու բազմաթիվ դիրքեր՝ փրկելով մարդկային կյանքեր և օգնելով ապահովել դաշնակիցների հաղթանակը:
Իր արտակարգ քաջության համար նա ստացավ Պատվո մեդալ՝ Միացյալ Նահանգների ամենաբարձր զինվորական պարգևը:
Նրա պատմությունն ակնառու հիշեցում է, որ ամերիկահայերը կանգնած էին ազատության առաջնագծում Եվրոպայում:
Մինչև մայիսի 9-ը մենք ամեն օր կներկայացնենք նշանավոր ամերիկահայերի, որոնք իրենց ներդրումն են ունեցել դաշնակիցների հաղթանակի ապահովման հարցում»,- ասված է գրառման մեջ: