Ադրբեջան է ժամանել Չեխիայի գործարարների պատվիրակությունը վարչապետ Անդեյ Բաբիշի գլխավորությամբ: Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Չեխիայի վարչապետի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են ադրբեջանա-չեխական հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասոիլիսում կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման լայն հնարավորությունները քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում:
«Մենք Չեխիայից գնում ենք զգալի քանակությամբ ռազմական տեխնիկա, և ներկայումս բանակցություններ են ընթանում համատեղ արտադրության կոնկրետ նախագծերի շուրջ»,-հայտարարել է Ալիևը։
Բաբիշն էլ նշել է, որ Ադրբեջանը Չեխիայի ռազմավարական գործընկերն է, որի հետ ունեն շատ ջերմ և բարեկամական հարաբերություններ։
Ադրբեջանն էներգառեսուրսներ մատակարարող երկիր է, և Պրահայի նպատակն է գազ գնել այդ հանրապետությունից: «Ադրբեջանն աստիճանաբար ավելացնում է գազի արտադրությունը և մենք շատ ուրախ կլինենք, եթե կարողանանք երկարաժամկետ գազամատակարարման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասել է Անդրեյ Բաբիշը։