Կիևը ձգտում է ստանալ ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի վարկը, որը նրան շտապ անհրաժեշտ է, և պատրաստ է արդեն չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին, վերսկսել ռուսական նավթի փոխադրումը «Դրուժբա» խողովակաշարով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտի անանուն աղբյուրին:
Նրա խոսքով՝ տարանցման առաջին հայտը ներկայացրել է հունգարական MOL նավթային ընկերությունը. «MOL-ն արդեն հանձնել է հայտերն առաջին ծավալների համար, որոնք հավասարապես կբաժանվեն Հունգարիայի և Սլովակիայի միջև»։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հույս է հայտնել, որ Եվրամիությունը կապաշրջափակի Ուկրաինային տրամադրված 90 միլիարդ եվրոյի վարկը, որն արգելափակել էին Հունգարիայի նախկին իշխանությունները։
Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթանակ տանելուց հետո «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը վստահեցրել է, որ երկրի նոր կառավարությունը չի շարունակի Օրբանի քաղաքականությունը։