ՀԱՊԿ-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում և ակնկալում է երկարատև խաղաղություն Բաքու-Երևան համաձայնագրից հետո, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը Մոսկվայում կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։
«Արձանագրում ենք հուսադրող միտումներ՝ ուղղված երկու երկրի միջև խաղաղության միջպետական համապարփակ համաձայնագրի ստորագրմանը։ Կարծում ենք, որ ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորումը հուսալի ուղի է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար»,- նրա խոսքը մեջբերել են ռուսական լրատվամիջոցները։