ԱՄՆ վարչակազմը չի նախատեսում երկարաձգել Ռուսաստանից և Իրանից նավթի վաճառքի լիցենզիաները՝ Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Նա հիշեցրել է, որ արտոնագրերը վերաբերում էին մարտի սկզբին արդեն լցանավերում բեռնված նավթին։ Նախարարի խոսքով՝ այդ ամբողջ նավթը վաճառվել է։
Ապրիլի 14-ին Կրեմլը հայտարարել է, որ տեղյակ չեն՝ ամերիկյան կողմը կերկարաձգի՞ որոշումը, որով վերացվել էր լցանավեր բեռնված ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ սահմանված արգելքը: