Ապրիլի 14-ին ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն: Այս մասին
1lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Դատարանը նույն որոշումը կայացրել է նաև կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ։
Հիշեցնենք՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, որոնք ձերբակալվել են։
Նրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանն է, երկրորդը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը։