Եվրամիությունը Մերձավոր Արևելքում էներգետիկ ճգնաժամի ֆոնին ավելացրել է ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծումը: Այս մասին հայտնում է Financial Times-ը: Նրա տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում ռուսական «Յամալ ՀԲԳ» նախագծից ԵՄ երկրներ մատակարարումներն աճել են 17 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և հասել 5 մլն տոննայի, որից 1,8 մլն տոննան ներկրվել է մարտին։
Ռուսաստանից գազի ներկրման աճը գրանցվել է Կատարից հեղուկացված բնական գազի մատակարարումների կրճատման ֆոնին՝ տեղական էներգետիկ ենթակառուցվածքներին Իրանի հարվածներից և Հորմուզի նեղուցի փակումից հետո, գրում է Financial Times-ը:
Պարբերականը, սակայն, նշում է, որ չնայած ստեղծված իրավիճակին, Բրյուսելը մտադրություն չունի վերանայել Ռուսաստանից հեղուկացված բնական գազի մատակարարման համար նախատեսված արգելքը, որը կսկսի գործել 2027 թվականի հունվարից։