ԵՄ երկրները համաձայնել են ամբողջովին հրաժարվել ռուսական գազից։ Ակնկալվում է, որ հեղուկացված բնական գազի ներմուծումը կդադարեցվի մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ խողովակաշարային գազինը՝ մինչև 2027-ի սեպտեմբերի 30-ը։
Հունգարիայի և Սլովակիայի ներկայացուցիչները դեմ են քվեարկել։ Սակայն Reuters-ը գրում է, որ ծրագիրն այնպես է մշակվել, որ որոշումը հաստատելու համար ԵՄ անդամ բոլոր երկրների հանաձայնությունը չի պահանջվել: Բուդապեշտն արդեն խոստացել է բողոքարկել նախաձեռնությունը Եվրոպական դատարանում։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան