Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատվիրակությունը Հունաստանում կլինի ապրիլի 21-23-ը ներառյալ։
«Դելֆի տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Տաթևիկ Պետրոսյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին գործուղել Հունաստանի Հանրապետություն (Դելֆի)»,- նշված է որոշման մեջ։