ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հարցին:
«ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցի շուրջ վերջին շրջանում մեծ թվով հակասական հայտարարություններ ու շահարկումներ են հնչում։ Իրավական տեսանկյունից իրավիճակը մնում է անփոփոխ. Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Հակառակ որոշում չի կայացվել՝ չնայած բազմաթիվ բանավոր հայտարարություններին և կեղծիքներին»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Զախարովան նշել է, որ իրենք շահագրգռված են հայկական կողմի վերադարձով ընդհանուր անվտանգության կառույց։