Ամենշաբաթյա մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս-հայկական հարաբերությունների հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 1-ին Մոսկվայում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ։
«Մենք չենք միջամտում այլ պետությունների ներքաղաքական գործերին։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Երկրները կապված են պատմական, մշակութային և քաղաքակրթական լայն շրջանակի կապերով։ Մասնավորապես, Ռուսաստանը բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի հայրենիք է, իսկ Հայաստանում կան զգալի թվով քաղաքական ուժեր, որոնք կենտրոնացած են Մոսկվայի հետ կառուցողական փոխգործակցության զարգացման վրա։ Սա բիզնես նախագիծ չէ, այլ հենց այդ կապերի պատմական էության մի մասն է, որը պարզապես չի կարող խզվել։ Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։ Հուսով եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը կողմ ընտրողները կկարողանան իրացնել ընտրություններին մասնակցելու իրենց իրավունքը՝ հավասար պայմաններով»,- ասել է ԱԳՆ խոսնակը։
Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնք ունեն քվեարկելու իրավունք, կկարողանան դա անել ազատ և ժողովրդավարական ճանապարհով՝ ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում։