ԱՄՆ-ի հետ ձեռք բերված խաղաղության համաձայնությունն առաջնագծում գտնվող բոլորի մասնակցության արդյունքն էր՝ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանի կողմից առաջարկված հիմնական սկզբունքների ընդունմամբ ձեռք բերված հրադադարը մեր նահատակ առաջնորդ՝ Մեծն Խամենեիի արյան արգասիքն է և առաջնագծում գտնվող բոլորի մասնակցության արդյունքը։ Այսօրվանից սկսած մենք կշարունակենք միասին լինել՝ լինի դա դիվանագիտական ճակատում, պաշտպանության դաշտում, փողոցներում, թե հանրային ծառայության ոլորտում»,- գրել է Իրանի նախագահը X-ում։