Պակիստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ։ Շահբազ Շարիֆը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանում զարգացումները և խաղաղության հասնելու ջանքերը։
Շարիֆը հայտնել է, որ տեղեկացրել է իրանական կողմին
Պակիստանի գործադրած դիվանագիտական ջանքերի մասին՝ նպաստելու Միացյալ Նահանգների, Պարսից ծոցի երկրների և մուսուլմանական պետությունների շփումներին: Պակիստանի վարչապետը դատապարտել է Իրանին Իսրայելի հարվածները:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սպիտակ տունն աշխատում է Պակիստանում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ հայտնել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարները կարող են առաջիկայում հանդիպել Իսլամաբադում՝ քննարկելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Նրա խոսքով՝ գործընթացին ներգրավված է նաև Վաշինգտոնը: