Տնտեսությունը նոր համաշխարհային ճգնաժամից փրկելու համար միլիարդատեր Օլեգ Դերիպասկան առաջարկել է, որ ռուսներն անցնեն առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 8-ը՝ 12-ժամյա աշխատանքային գրաֆիկի և աշխատեն նաև շաբաթ օրերին։
Նրա կարծիքով՝ այս մոտեցումը կարագացնի տնտեսության ադապտացիան նոր պայմաններին, քանի որ այս տարվանից աշխարհը փոխվել է մնացած բոլոր երկրների համար։ «Սա այլևս տնտեսական ճգնաժամ չէ՝ պայմանավորված խիստ դրամավարկային քաղաքականությամբ, բանկային տոկոսադրույքներով և Կենտրոնական բանկի մակրոտնտեսագետների կողմից ռուբլու անհարկի ամրապնդմամբ։ Այս ճգնաժամն ավելի խորն է։ Այն պայմանավորված է ծանր փոխակերպմամբ»,- գրել է Դերիպասկան։