ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Կադրից դուրս. պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 17-19-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Օմանում։
Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի է ունենալու ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։
Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։