Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրայով անցնող ԱԹՍ-ն ոչնչացվել է։ Այդ մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով անվտանգության աղբյուրներին։
«Պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարք է որսացվել և խոցվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա», - հաղորդում է գործակալությունը։
Ռոյթերսն ավելի վաղ հայտնել էր, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է լսվել։