Ղազախստանի նոր Սահմանադրության ընդունման օգտին քվեարկել է քաղաքացիների 87,15 տոկոսը, հետևում է Ղազախստանի հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախնական տվյալներից, որոնք մեջբերում է BAQ.KZ լրատվական գործակալությունը:
Նախօրեին անցկացված հանրաքվեին մասնակցել է 9 մլն մարդ։ Մասնակցությունը կազմել է ընտրողների ընդհանուր թվի 73,12% -ը։ Որոշման ընդունմանը կողմ է քվեարկել 7,95 մլն քաղաքացի, դեմ՝ 898099-ը:
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը շարունակում է մշակել տվյալները, և վերջնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։
Սահմանադրական բարեփոխումները վերաբերում են պետական մարմիններին։ Ղազախստանի երկպալատ խորհրդարանը կփոխարինվի միապալատ խորհրդարանով, որը կվերանվանվի Կուրուլտայ: Այն կներառի 145 պատգամավոր, այժմ երկու պալատում 148-ն են։ Նոր խորհրդարանը կձևավորվի համամասնական ընտրակարգով (ներկայումս խառը ընտրակարգ է), և լիազորությունների ժամկետը կլինի հինգ տարի։
Հայտարարվել է նաև, որ կընդլայնվեն խորհրդարանի լիազորությունները։ Բարեփոխման շրջանակում նաև վերականգնվում է փոխնախագահի պաշտոնը, որը Նուրսուլթան Նազարբաևը վերացրել էր 1990-ականներին։