Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը մարտի 4-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Դեսպան Իմանբաևը խոսել է մարտի 15-ին նշանակված Ղազախստանի Հանրապետության սահմանադրական հանրաքվեի կարևորության մասին։ ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ ընդունել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահի հրավերը և մարտի 15-ին լինելու է Աստանայում։
Երկուստեք կարևորել են ՀՀ և ՂՀ ԿԸՀ-ների համագործակցության կարևորությունը՝ հիմքում ունենալով 2023 թվականի դեկտեմբերին երկու երկրների ընտրական մարմինների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։