Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանն սկսել է հարձակումների իններորդ ալիքն Իսրայելի և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան թիրախների դեմ։
«Սկսվել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության իններորդ ալիքը՝ ընդդեմ ամբողջ օկուպացված տարածքի և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան թիրախների»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերությունը: