Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական հարվածից հետո ԱՄՆ-ի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրն ստիպված է եղել լքել իր տեղակայման վայրը և ուղևորվել դեպի Հնդկական օվկիանոս։
«Հարձակումից հետո այդ նավը շարժվել է դեպի Հնդկական օվկիանոս տեղակայման այն վայրից, որտեղ իրականացնում էր իր առաքելությունը»,- հաղորդում է իրանական պետական IRIB հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը։
ԻՀՊԿ-ից հայտնել են, որ ավիակրի վրա հարձակումը իրականացվել է չորս թևավոր հրթիռների միջոցով։
Բացի այդ, հաղորդվում է նաև, որ Իրանի օդատիեզերական ուժերը հրթիռային հարվածով ոչնչացրել են հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգը Էր-Ռուվեյսում, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: