Իրանի հարավային Մինաբ շրջանում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակումից մահացածների թիվը հասել է 148-ի, հաղորդում է Mizan գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Մինաբում զոհերի թիվը հասել է 148-ի, վիրավորների թիվը՝ 95-ի»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք՝ 40 աշակերտ է զոհվել աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման հետևանքով: