«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ փետրվարի 27-ի կեսօրին հրթիռային տագնապ է հայտարարվել Ռուսաստանի առնվազն 11 շրջանում: Նրանցից մի քանիսում՝ Պերմի երկրամասում, Սվերդլովսկի մարզում և Թաթարստանում, տագնապը հնչել է առաջին անգամ ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմն սկսվելուց ի վեր։
Վերջերս Կիևում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր Ռուսաստանի Ուդմուրտիայի Հանրապետությունում գտնվող պաշտպանական գործարանի վրա «Ֆլամինգո» հրթիռային հարվածի մասին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ փետրվարի 21-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ֆլամինգո» հրթիռային հարված են հասցրել Ուդմուրտիայի Վոտկինսկի գործարանին, որտեղ արտադրվում են ռուսական «Յարս», «Բուլավա» և «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներ։