• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Նախկին 2 նախագահների կառավարման ժամանակ պետբյուջեից թալանվեց 25 միլիարդ դոլար. Սաֆարյան Բաց հարթակ․ Նախկին 2... 20:39
Օրը՝ 60 վայրկյանում | 30.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 30.05.2026 20:28
Օրակարգում՝ «Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերությունն է» Օրակարգում՝ «Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական... 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 10:2924 Փտր, 2026

Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը. Միրզոյան

Փետրվարի 23-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածին և հանդես է եկել ելույթով։ 

«Հարգարժա՛ն նախագահող,

Տիկնա՛յնք և պարոնա՛յք,

Ինձ համար պատիվ է ելույթով հանդես գալ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Զինաթափման համաժողովի պատմական նշանակությունն ու դրա առանցքային դերը միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում անհերքելի են։ Այնուամենայնիվ, շարունակվող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին, Համաժողովը պետք է դրսևորի նորացված քաղաքական կամք և հաղթահարի երկարամյա ընթացակարգային փակուղիները՝ համաշխարհային զինաթափման և անվտանգության ավելի լայն նպատակներն առաջ մղելու համար։

2026 թվականը վճռորոշ նշանակություն է ունենալու, քանի որ մեր պետությունները կհամախմբվեն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի 11-րդ Վերանայման համաժողովի շրջանակներում։ Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը և ընդգծում դրա երեք հիմնասյուների՝ չտարածման, զինաթափման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հավասարակշռված ու լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։ Մենք համարում ենք, որ առաջիկա վերանայման գործընթացը բացառիկ հնարավորություն է ընձեռում միջազգային հանրությանը՝ ևս մեկ անգամ արտահայտելու իր ընդհանուր հավատարմությունը Պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին։

Այս համատեքստում խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հայաստանի կառավարությունը որդեգրել է միջուկային էներգետիկան որպես երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի առանցքային բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։ Մինչ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, մենք ուսումնասիրում ենք սահուն և անվտանգ անցման հնարավորությունները դեպի նոր միջուկային էներգաբլոկ: Այս առումով Հայաստանը ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրում է Փոքր մոդուլային ռեակտորների առկա տեխնոլոգիական տարբերակները և դիտարկում միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկները։ Ընտրության գործընթացը հիմնված է հուսալիության, երկարաժամկետ կայունության և միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման բարձրագույն չափանիշներին մեր հավատարմության վրա։

Տիկնա՛յնք և պարոնա՛յք,

Սպառազինությունների վերահսկման ռեժիմները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ իրականացվում են բարեխղճորեն և հիմնարար սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ թափանցիկությամբ, ստուգելիությամբ, համապատասխանելիությամբ և զսպմամբ։ Այս սկզբունքներն անփոխարինելի են կանխատեսելիության պահպանման և սպառազինությունների ապակայունացնող մրցավազքի կանխարգելման տեսանկյունից։

Անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված բեկումնային առաջընթացից հետո Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից և Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ համատեղ Հռչակագրի ստորագրմամբ, Հարավային Կովկասում բացվել է խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանային համագործակցության նոր էջ։ Ներկայիս պայմաններն իրական հնարավորություն են ընձեռում Հայաստանի և Ադրբեջանի միջև զարգացնելու փոխկապակցվածությունը, առևտուրը և վստահության ամրապնդման միջոցները, որոնք կարող են էական դեր ունենալ խաղաղության ամրապնդման, փոխվստահության խորացման և տարածաշրջանային համագործակցության խթանման գործում։

Հարգելի՛ գործընկերներ,

Արհեստական բանականության ոլորտում տեղի ունեցող թռիչքաձև զարգացումները վերափոխում են ժամանակակից կյանքի բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ ռազմական բնագավառը: Թեև տեխնոլոգիական նորարարությունն ընձեռում է նոր հնարավորություններ, այն նաև առաջ է բերում խորքային էթիկական, իրավական և անվտանգային մարտահրավերներ, հատկապես երբ կիրառվում է պատերազմական գործողությունների վարման ժամանակ։

Միջազգային մարդասիրական իրավունքը լիարժեքորեն և առանց բացառության վերաբերելի է բոլոր զինատեսակների նկատմամբ՝ ներառյալ նրանք, որոնք ներառում են արհեստական բանականություն և ինքնավար գործառույթներ։ Մահաբեր ինքնավար ռազմական համակարգերի պարագայում, երբ հնարավոր չէ հուսալիորեն ապահովել տարբերակման, համաչափության և նախազգուշության հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը, անհրաժեշտ են պատշաճ կարգավորող միջոցներ, այդ թվում՝ սահմանափակումներ։

Ռազմական արհեստական բանականության համակարգերի մշակման, տեղակայման և կիրառման ընթացքում իմաստալից մարդկային վերահսկողության ապահովումը կենսական նշանակություն ունի։ Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները, ինչպես նաև դրանց հետևանքների համար պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը պետք է հաստատապես մնան մարդկանց ձեռքում և չեն կարող պատվիրակվել մեքենաներին։ Հայաստանն ընդգծում է, որ մարդկային դատողությունը մնում է անփոխարինելի՝ զինված հակամարտությունների ժամանակ օրինական, պատասխանատու և էթիկական վարքագիծ ապահովելու համար։

Հայաստանն առանձնահատուկ շեշտադրում է կատարում սովորական սպառազինությունների միջազգային փոխանցումների հարցում պետությունների պատասխանատվության վրա։ Զենքերը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ առկա է ռիսկ, որ դրանք կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի կամ մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտումներ իրականացնելու կամ դրանց նպաստելու համար, կամ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ կերպով վնաս հասցնելու համար։ Հայաստանն ընդգծում է սպառազինությունների փոխանցման վերաբերյալ որոշումներում մանրակրկիտ, փաստահեն ռիսկերի գնահատման կարևորությունը՝ նպատակ ունենալով ապահովել, որ զենքը չնպաստի անկայունության խորացմանը կամ պետական վերահսկողությունից դուրս գտնվող բռնության հրահրմանը։

Մենք հաստատապես հավատացած ենք, որ չնայած այսօրվա բարդ ու անորոշ միջավայրին՝ մենք կարող ենք համատեղ աշխատել զինաթափման և չտարածման խնդիրները հավասարակշռված, արդարացի և կայուն կերպով հասցեագրելու ուղղությամբ։

Շնորհակալ եմ»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։

Դիտումների քանակ218
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նվագախմբի եզրափակիչ կատարումը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին 13:0331 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:4031 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում 11:3231 Մայ, 2026
  • Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը 11:2531 Մայ, 2026
  • ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ Երևանի Շիրակի փողոցում. կա տուժած 10:3531 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Խարբերդի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը 10:1931 Մայ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:2831 Մայ, 2026
  • «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն 00:3631 Մայ, 2026
  • Մոտոպարեկային ծառայությունը համալրվել է իտալական 10-ը մոտոցիկլով. գունդը ձևավորվել էր 5 մոպեդով 23:5930 Մայ, 2026
  • Միացյալ Նահանգները շարունակելու է օգնել Ուկրաինային. Հեգսեթ 23:1030 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4030 Մայ, 2026
  • Արա Սարգսյանի ժառանգությունը հասանելի է նաև մարզաբնակներին 22:2030 Մայ, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքար, թվայնացում, ուսումնավարժություն Լոռիում․ ՆԳՆ 22:0630 Մայ, 2026
  • Երևանի Անգլիական այգում մեկնարկել է Մանկական գրքի փառատոնը 21:2630 Մայ, 2026
  • Ովքեր են կանգնած Հայաստանի մասին կեղծիքների հետևում. The Insider-ի նոր հետաքննությունը 21:1230 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Կլինեն աղմկահարույց նոր բացահայտումներ, որոնցում ներգրավված են նախկին պաշտոնյաներ 21:0030 Մայ, 2026
  • 30 Мая в 60 секундах 21:0030 Մայ, 2026
  • Բացահայտումների թիվը առաջիկա օրերին ոչ թե նվազելու է, այլ նոր թափ է ստանալու. ՀԿԿ նախագահ 20:5830 Մայ, 2026
  • Ռումինիայի տարածքում հայտնված ԱԹՍ-ն, անկասկած, ռուսական է. Դան 20:4930 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 30.05.2026 20:2830 Մայ, 2026
  • Ցրված սկլերոզ. «դիմակավորված» հիվանդություն 19:5730 Մայ, 2026
  • Էստոնիան սկսել է դրոնների հայտնաբերման համակարգեր տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին 19:3830 Մայ, 2026
  • Զորավար Անդրանիկի անձնական իրերի ցուցադրություն 19:1930 Մայ, 2026
  • Իրանը հրթիռային հարված է հասցրել Քուվեյթում ԱՄՆ-ի ավիաբազային. Bloomberg 18:5930 Մայ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 18:3830 Մայ, 2026
  • ՄԻՊ-ը շարունակելու է աջակցել տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ու իրազեկվածության բարձրացմանը․ հանդիպում Դիլիջանում 18:1930 Մայ, 2026
  • Ֆիդանը նշել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները 18:0430 Մայ, 2026
  • Գործատու-գործազուրկ հանդիպում. ինչո՞ւ է հաճախ ուշանում 17:3730 Մայ, 2026
  • Հեգսեթը նախազգուշացրել Է Չինաստանի կողմից ռազմական սպառնալիքի մասին 17:0730 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Քրվարույթ ընտանիքի 4 անդամի նկատմամբ՝ 10-հազարական դրամով հավաքի ուղարկելու համար 17:0030 Մայ, 2026
  • Հանրապետության տոնի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել 16:5430 Մայ, 2026
  • Եթե ընտրացուցակներում հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ, դիմեք ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․ Նելլի Դավթյան 16:3730 Մայ, 2026
  • ՀՀ-ում 25 հազար պատմամշակութային կառույց ունի հուշարձանի կարգավիճակ 16:2430 Մայ, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների. Պուտին 16:0630 Մայ, 2026
  • «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 187 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:4430 Մայ, 2026
  • Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների դեմ 15:2730 Մայ, 2026
  • «Պոլիսն իմ աչքերով». 100 գծանկար՝ Լևոն Լաճիկյանից 15:1430 Մայ, 2026
  • Երեք տարում Դարակերտում մոտ մեկ միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր է հաստատվել 14:5130 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 14:3630 Մայ, 2026
  • Ռուսական ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի տարբեր ենթակառուցվածքների օբյեկտներին. ՌԴ ՊՆ 14:3230 Մայ, 2026
  • Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը 14:1930 Մայ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը մայիսի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով 14:1430 Մայ, 2026
  • Նոր տեղեկատվական կենտրոններ՝ արգելոց-թանգարանների հարակից տարածքներում 14:0630 Մայ, 2026
  • Ինչպես է ԱԲ-ն վերափոխում համաշխարհային էներգետիկ համակարգը. զեկույց 14:0530 Մայ, 2026
  • 956 հազար եվրոյի մաքսանենգություն և փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 անձ ձերբակալվել է 13:4730 Մայ, 2026
  • Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա 13:4330 Մայ, 2026
  • Պուտինը չի բացառել, որ Ռումինիայի օդային տարածքը խախտած ԱԹՍ-ները ուկրաինական են 13:2330 Մայ, 2026
  • Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան 13:0730 Մայ, 2026
  • Ծաղկունքում 48-ամյա ազգականը ոչ սթափ վիճակում կրակել և կյանքից զրկել է 62-ամյա տղամարդուն 13:0630 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | ՀՀ-ում էլեկտրաէներգիայի ավելցուկը նպաստել է ԱԲ գործարանի կառուցմանը․ փորձագետ 13:0030 Մայ, 2026
  • Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում 12:5730 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:4330 Մայ, 2026
  • Իրանը պետք է համաձայնի, որ երբեք միջուկային զենք կամ ռումբեր չի ունենալու. Թրամփ 12:3730 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 12:2630 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ նախաձեռնված 2 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1730 Մայ, 2026
  • Ընդամենը 5 րոպե՝ հաջորդ 5 տարվա համար. ԿԸՀ-ն տեսահոլովակ է հրապարակել 12:0030 Մայ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են ոլորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:5430 Մայ, 2026
  • Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին, քանի որ առավելությունը ռուսական կողմում է. Պուտին 11:4230 Մայ, 2026
  • Հունիսի 1-ին՝ ժ. 11։30-19։00-ն, երթևեկությունը կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում 11:3630 Մայ, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Ռոստովի մարզին 11:2330 Մայ, 2026
  • ՍԱՏՄ-ի և «Ռոսսելխոզնադզորի» ստուգումների արդյունքում հայկական երկու ընկերության թույլատրվել է արտադրանք արտահանել ՌԴ 11:0730 Մայ, 2026
  • Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 5 խաղափուլից հետո 11:0130 Մայ, 2026
  • Հայաստանը կարիք ունի կրթված, պատասխանատու և մտածող երիտասարդների. Արփինե Սարգսյան 10:5730 Մայ, 2026
  • Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների 10:5430 Մայ, 2026
  • Առաջնորդները տարբերվում են նրանով, որ «ընկնելուց» հետո վեր կենալիս արժեքները գետնին չեն թողնում. ՀՀ գլխավոր դատախազ 10:2730 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարությունը հերքում է Մեծավանում դպրոցների փակման մասին տեղեկությունը 10:0930 Մայ, 2026
  • Վճռաբեկ դատարանում քննարկվել է անչափահասների քրեական արդարադատության ոլորտում Կանադայի փորձը 09:5130 Մայ, 2026
  • Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում 09:3130 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանում 09:2130 Մայ, 2026
  • Նոտարները վերապատրաստվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի թեմայով 08:5430 Մայ, 2026
  • ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:3330 Մայ, 2026
  • Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները 08:1230 Մայ, 2026
  • Քանի դուրս չենք ՌԴ հետ հակաօդային համակարգից` ինչքան էլ զենք առնենք, խնդիր լինելու է. Արամ Սարգսյան 00:5730 Մայ, 2026
  • Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 1010 մարդ է մասնակցել 00:5430 Մայ, 2026
  • Ռազմաբազայի ՀՀ քաղաքացիներին հրահանգվել է կոնկրետ քաղաքական ուժի օգտին քվեարկել. Բաբաջանյան 00:4530 Մայ, 2026
  • Լուկաշենկոն և Պուտինն անդրադարձել են ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցին 00:4130 Մայ, 2026
  • Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա 00:3830 Մայ, 2026
  • Նախընտրական շրջանում կրիպտոարժույթով զեղծարարության ռիսկերը մեծ են. ԱՀԾ 00:3330 Մայ, 2026
  • 18 տարին լրացած՝ առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել 00:2930 Մայ, 2026
  • 35 տարի անց Խանջյան բնակավայրը մանկապարտեզ ունի 00:1830 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների հետ 00:0630 Մայ, 2026
  • RISE 2026. կցուցադրվեն հայկական ռազմական արտադրանքները․ ԲՏԱ նախարար 23:5029 Մայ, 2026
  • ՌԴ-ն փորձում է խափանել վարչապետ Փաշինյանի հաղթանակը հայաստանյան ընտրություններում. Reuters 23:2729 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին Աբովյանում 23:1029 Մայ, 2026
  • Ստատուս քվոն փոխվեց, քանի որ ՌԴ-ն որոշեց. ԼՂ վերաբերյալ նախընտրական շահարկումներ և ժամանակի քրոնիկոն 23:0029 Մայ, 2026
  • Ոլորտի պատասխանատուները քննարկել են անտառապատման և անտառվերականգնման ոլորտի վերաբերյալ հարցեր 22:4829 Մայ, 2026
  • Նոր սպառազինությունները որակապես և քանակապես գերազանցում են նախկինների օրոք ունեցածը. փորձագետ 22:3029 Մայ, 2026
  • Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները 22:1829 Մայ, 2026
  • Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ 22:0129 Մայ, 2026
  • Մեկնարկել է ոչ նյութական մշակութային ժառանգության միջսերնդային փոխանցման ծրագիրը 21:4529 Մայ, 2026
  • Սարդարապատից՝ Գավառ. ազգային տարազների ցուցադրություն 21:3329 Մայ, 2026
  • Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին. մաս 2 21:3029 Մայ, 2026
  • «Բնական» կամ «վիտամինային» լինելը դեռ չի նշանակում, որ հավելումը լիովին անվտանգ է. ՀՎԿԱԿ 21:1729 Մայ, 2026
  • Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին 21:0129 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | 50 մլն դոլար, 100 000 ընտրող․ ինչպես է ՌԴ-ն փորձել ազդել ՀՀ ընտրությունների վրա. Reuters-ի անդրադարձը 21:0029 Մայ, 2026
  • 35 տարի անց Խանջյան բնակավայրը մանկապարտեզ ունի 20:5729 Մայ, 2026
  • ԵՊԲՀ դոցենտը՝ էնդոկրինոլոգիայի եվրոպական դասագրքի համահեղինակ 20:4229 Մայ, 2026
  • ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կենթարկվեն սովորական միգրացիոն պահանջներին. Պուտին 20:4229 Մայ, 2026
  • Մայիսի 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3029 Մայ, 2026
  • «Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն 20:2529 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015