ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 24-ին ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) գլխավոր տնօրեն Բերնդ Բրյունների գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ավելի քան 4 մլն եվրո բյուջեով դրամաշնորհային եռամյա ծրագրի մանրամասները, որ նախատեսվում է իրականացնել Արարատի և Արմավիրի մարզերում։
Նոր նախաձեռնության հիմնական նպատակներն են սերմնաբուծության ոլորտի մրցունակության բարձրացումը, հողի կայուն կառավարումը և օրգանական ոլորտի զարգացումը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Ավստրիական զարգացման գործակալություն հետ համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հեռանկարային այլ ուղղությունների շուրջ։