Փետրվարի 21-ին ևս մեկ կարևոր հանդիպում ենք ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ մասին ասված է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում։
«Պայմանավորվել ենք, որ կոմունիկացիայի այս ձևը կլինի շարունակական, որովհետև ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն ձևն «առաջին ձեռքից» տեղեկատվության փոխանցումն է:
Սա վերջին հանդիպումն էր Հարավային Կալիֆոռնիայում, վաղը վերադառնում ենք Երևան»,- նշված է գրառման մեջ: