Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարի Masters խմբում: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Արամը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:

Նույն խմբում 5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը:
Challengers խմբում 6 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը:
Futures խմբում 6.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը։