Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի ընթացքում նժույգ թափեր վարժության ժամանակ Հայաստանը ներկայացնող Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:
Ոսկե մեդալը բաժին է հասել Իտալիային, իսկ բրոնզը՝ Ղազախստանին։
Ավելի վաղ հայտնել էին, որ օղակներով վարժության ժամանակ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանն առաջին տեղն է զբաղեցրել։
