«Երևանի ավտոբուսից» տեղեկացնում են, որ պայմանավորված «Նոա»-«ԱԶ Ալկմար» ֆուտբոլային հանդիպման ուշ ժամով՝ վաղը՝ փետրվարի 19-ին, «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով երթևեկող մայրաքաղաքային տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը` հետևյալ երթուղիների ձևաչափով`
-
Խանջյան փողոց - թիվ 7, 15, 18, 29, 41, 42, 46, 50, 53, 55, 74, 99 երթուղիներ,
-
Նար-Դոսի փողոց - թիվ 13 և 40 երթուղիներ։