Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում հայտարարություններով է հանդես եկել Վոլոդիմիր Զելենսկին:
Խոսելով Վաշինգտոնի միջնորդությամբ Կիև-Մոսկվա բանակցությունների մասին՝ նա ընդգծել է՝ սխալ է, որ Եվրոպան բանակցությունների սեղանի շուրջ չէ։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Ժնևում կայանալիք բանակցությունները կառուցողական կլինեն:
«Սակայն երբեմն թվում է, թե կողմերը խոսում են տարբեր բաների մասին։ Իսկ երբ խոսվում է զիջումների անհրաժեշտության մասին, դա սովորաբար ենթադրում է զիջումներ Կիևի, այլ ոչ Ռուսաստանի կողմից»,- մտահոգություն է հայտնել Զելենսկին։