Այս ամռանը Շվեյցարիան հանրաքվե կանցկացնի՝ երկրի բնակչության թիվը 10 միլիոնով սահմանափակելու մասին, հայտարարել է կառավարությունը։
Նախաձեռնության կողմնակիցները՝ Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության գլխավորությամբ (SVP), որը խորհրդարանում մեծամասնություն է, հավաքել են բավարար թվով ստորագրություններ՝ հունիսի 14-ին հարցն ազգային քվեարկության դնելու համար։ Դաշնային վիճակագրական գրասենյակի տվյալներով՝ 2025 թվականի երրորդ եռամսյակի վերջին Շվեյցարիայի բնակչությունը եղել է 9,1 միլիոն։
Վերջին տարիներին բնակչության մոտավորապես 30%-ը կազմել են արտասահմանում ծնված մարդիկ։ Նրանց մեծ մասը եկել է ԵՄ երկրներից, իսկ ոմանք էլ ձեռք են բերել Շվեյցարիայի քաղաքացիություն։ Առաջարկն օրենքով կամրագրի այն կանոնը, որի համաձայն Շվեյցարիայի մշտական բնակչության թիվը, ներառյալ երկրի քաղաքացիները և կացության իրավունք ունեցող օտարերկրացիները, մինչև 2050 թվականը չպետք է գերազանցի 10 միլիոնը:
Նախաձեռնությունը քննադատողները, սակայն, նշել են, որ Շվեյցարիան հաճախ է օգտվում օտարերկրյա աշխատողների ծառայություններից հիվանդանոցներում, հյուրանոցներում, շինհրապարակներում ու համալսարաններում, իսկ միգրացիայի և մարդկանց ազատ տեղաշարժի ցանկացած սահմանափակում կխախտի գործող միջազգային պարտավորությունները: