ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիայի Համադաշնություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա։ Վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցելու է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։