Շատ լավ է, որ Թուրքիան մեր՝ նվազագույնը տնտեսապես ամենամեծ հարևանն է իր ՀՆԱ-ի ծավալով, ունենք հնարավորություն սահմանը բացելու: Այդ մասին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պայմաններով և երբ կբացվի Թուրքիայի հետ սահմանը:
«Հուսով եմ, որ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն այդ մասին»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Մարգարայի կամուրջն արդեն լիարժեք պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը: Ստեղծվել են բոլոր պայմանները թե՛ մաքսային, թե՛ սահմանապահ ծառայությունները լիարժեք մատուցելու համար: