Բուլղարիայի Բուրգաս քաղաքում մեկնարկածմինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 10մ օդամղիչ հրացան, մինչև 16 տարեկան տղաների պայքարում Դավիթ Խաչատրյանը 414,7 միավոր արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցել է նաև Եվրոպայի ռեկորդը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները ստորև.
10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձև.
Մ18տ. / Հայկ Սարգսյան - 9-րդ տեղ,
Մ18տ. / Արմեն Գևորգյան - 25-րդ տեղ,
Մ16տ. / Արտակ Ամիրյան - 13-րդ տեղ։