Հաստատվել է Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգը: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:
«2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտում ընդհանուր առմամբ կլինեն 120 ծանրորդ (60 տղամարդ, 60 կին): Հաստատվել են 12 քաշային կարգեր, որոնցից 6-ը՝ տղամարդկանց, 6-ը՝ կանանց համար: Վերոնշյալ մասնակիցներից 108 մարզիկներ կընտրվեն քվոտաների միջոցով (այդ թվում` 96-ը՝ որակավորման վարկանիշով, և 12-ը՝ մայրցամաքային ներկայացուցչության միջոցով): 6 մասնակից կարող է ունենալ մրցաշարը հյուրընկալող կողմը, և կլինի 6 համընդհանուր քվոտա:
Որակավորման շրջանը կտևի 2026 թվականի հուլիսի 27-ից մինչև 2028 թվականի մայիսի 7-ը և կներառի որակավորման երկու հիմնական փուլ: Մարզիկները վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար պետք է մասնակցեն առնվազն 5 մրցաշարի և ունենան երկամարտի արդյունք:
Առաջին փուլ՝
1. 2026 IWF աշխարհի առաջնություն.
2. IWF Qualifier I.
3. IWF Qualifier II.
4. 2027 մայրցամաքային առաջնություն.
5. IWF Qualifier III.
6. 2027 IWF աշխարհի առաջնություն:
Երկրորդ փուլ՝
1. IWF Qualifier IV.
2. IWF Qualifier V.
3. 2028 մայրցամաքային առաջնություն.
4. 2028 IWF աշխարհի առաջնություն: