ԱՄՆ-ում շարունակվող ձյան առատ տեղումները և կայուն ցածր ջերմաստիճանը հանգեցրել են առնվազն 14 մարդու մահվան՝ հաղորդել է ABC-ն։
Նյու Յորքի Կենտրոնական այգում տեղացել է մոտ 28 սմ ձյուն, ինչը ամենաշատն է 2022 թվականից ի վեր։ Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա) տեղացել է մոտ մոտ 23 սմ ձյուն, իսկ Բոսթոնում (Մասաչուսեթս)՝ մոտ 40 սմ։ ԱՄՆ-ում մոտ 800000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հատկապես՝ Թենեսիում, Միսիսիպիում, Լուիզիանայում և Տեխասում։
Անբարենպաստ եղանակը շարունակում է ազդել ավիափոխադրումների վրա. երկուշաբթի չեղարկվել է ավելի քան 3000 չվերթ, կիրակի՝ 11000։
Օդերևութաբանները հայտնել են, որ շաբաթվա սկզբին ցուրտ եղանակը կպահպանվի Միացյալ Նահանգների մեծ մասում։