Առողջապահության նախարարությունն ամբողջությամբ փոխհատուցել է մոտ 300 քաղաքացու՝ փետրվարյան առատ ձյան հետևանքով ստացած վնասվածքների հիվանդանոցային ծախսերը: Դեպքերի 60 տոկոսը վնասվածքներ են, մնացածը՝ կոտրվածքներ: Ավելի քան 50 քաղաքացու դեպքում վիրահատական միջամտության կարիք է եղել:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում: