Ռուսաստանը Խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից և շնորհակալ է դրա համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Մենք իսկապես անձնական հրավեր ենք ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ միանալու նրա նախաձեռնությամբ ստեղծվող նոր միջազգային կառույցին»,- հանդիպման ժամանակ պատասխանել է Պուտինը` արձագանքելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հարցին։
«Նախևառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահին այս առաջարկի համար»,- ասել ՌԴ նախագահը։
Հիշեցնենք՝ հունվարի 20-ին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- սոցցանցի իր էջում գրել էր նա: