Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հունվարի 22-ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Ավելի վաղ
հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- նշել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: