2010-ին վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցները կազմել են պետբյուջեի 3.1%-ը, այս տարվա բյուջեի՝ 0.8%-ը: «Մեր ձևով» շարժման հրապարակած թվերը հերքել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Նարեկ Կարապետյանի մյուս հայտարարությունը վերաբերել է, նրա խոսքով՝ անիմաստ խախտման համար վարորդական իրավունքից զրկելուն: Այստեղ էլ ՆԳՆ-ն պարզաբանել է, որ զրկվածների 90.1 տոկոսը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Փորձագետները Կարապետյանի առաջ մղած թեզերը համարում են նախընտրական տեխնոլոգիա:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան