Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության 2025 թվականի աշխատանքների կատարողականը, այդ թվում՝
-
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում իրականացված օրենսդրական, կարողությունների զարգացման և իրազեկման.
-
միջազգային պայմանագրերի փորձաքննության, նախարարության իրավասության ոլորտներում միջազգային փաստաթղթերի ներպետական ընթացակարգերի ապահովման.
-
Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային զեկույցների արձագանքման.
-
միջազգային համագործակցության քարտեզագրման, միջազգային միջոցառումների և այցերի կազմակերպման.
-
Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության ապահովման.
-
ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում համագործակցության աշխատանքները:
Եվրոպական միության հետ համագործակցության ամրապնդման համատեքստում կարևորվել են՝
-
ԵՄ՝ արդարադատության ոլորտի բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում ամբողջական կատարողականի ապահովումը.
-
ՀԸԳՀ իրականացման նոր ճանապարհային քարտեզի մշակումը, ինչպես նաև ՀԸԳՀ մարմինների և այլ ձևաչափերով Եվրոպական միության հետ համագործակցության ապահովումը.
-
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը:
Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև 2026 թվականի առաջնահերթությունները.
-
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռազմավարական նոր փաստաթղթի առկայություն.
-
ոլորտային, այդ թվում՝ խտրականության դեմ պայքարի շրջանակներում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավի իրականացում.
-
Միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացում, միջազգային բնույթի լայնածավալ միջոցառումների կազմակերպում.
-
Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացում, այդ թվում՝ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացում և օրենսդրության մոտարկում:
Նախարարի կողմից տրվել են հանձնարարականներ՝ նշյալ ոլորտներում աշխատանքների շարունակականությունը ապահովելու և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։