«Իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել»,- հայտարարել է վարչապետը՝ մասնակցելով Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել, որ օրգանական կապ հաստատվի ժողովրդի և իրավակարգի միջև: Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտներին անդրադարձել են Բարձրագույն դատական խորհրդի, Վճռաբեկ դատարանի նախագահները, արդարադատության նախարարը, գլխավոր դատախազը, ոլորտի այլ պատասխանատուներ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: