Հունվարի 5-12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4241 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 112 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 227 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 245, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 60, չամրակապված վարելու՝ 476, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում ծխելու՝ 469, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 298, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 19 և 1552 այլ իրավախախտում։ 166 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 233-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 95-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 69-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 198-ը առանց ձմեռային անվադողերի։ 1 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 63 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11373 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 233 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ 211 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 343, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 9 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 72, չամրակապված վարելու՝ 2588, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 112, վարելու ընթացքում ծխելու՝ 369, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 415, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 22, արագության գերազանցման՝ 1220 և 3484 այլ իրավախախտում։ 341 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1172-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 708-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 12 բեռնատար, 132-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 637-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 30 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 54 անձ։