ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի դիտարկում Իրանում զորակազմ տեղակայելու տարբերակը Վաշինգտոնի կողմից հնարավոր ներխուժման շրջանակում, հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյայի:
Ավելի վաղ New York Times-ը գրել էր, որ Թրամփին զեկուցել են Իրանի դեմ հարձակման հնարավոր տարբերակների մասին՝ պայմանավորված այդ երկրում ընթացող ցույցերով:
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի նախագահը լրջորեն մտածում է Իրանին հարվածելու հավանության տալու մասին:
«Տարբերակները, որոնք դիտարկում է նախագահ Թրամփը, չեն ներառում զորակազմի տեղակայում Իրանի տարածքում»,- ասվում է հեռուստալիքի կայքում հրապարակված հոդվածում:
Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր Իրանի իշխանություններին հետևանքների մասին՝ պայմանավորված ցուցարարների մահերով:
Շաբաթ օրը Թրամփը հայտարարել էր Իրանին «օգնելու» մասին:
Երկրում ընթացող ցույցերի ֆոնին Իրանի՝ գահընկեց արված շահի որդին՝ Ռեզա Փահլավին, հայտարարել է «առաջին իսկ հնարավորության դեպքում» Իրան վերադառնալու պատրաստակամության մասին: