ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է Սուրբ և անմահ պատարագի:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր՝ այսօր Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ, կմասնակցի Սուրբ և անմահ պատարագի։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռից ավելի վաղ հայտնել են, որ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից:
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը եկեղեցու բարենորոգմանը միացած 10 եպիսկոպոսներից է:
Լուրին արձագանքել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հայտնել․ «Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։