Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կմասնակցեմ Սուրբ և անմահ պատարագին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռից ավելի վաղ
հայտնել են, որ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը եկեղեցու բարենորոգմանը միացած 10 եպիսկոպոսներից է:
Լուրին
արձագանքել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հայտնել․ «Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։