Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու
բարենորոգմանը միացած հոգևորականների թիվն արդեն 28 է:
Ժամեր առաջ նախաձեռնությանը միացել են նաև Ջրառատի Ս. Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիոն քահանա Սաֆարյանը, Մայակովսկու Ս. Գևորգ և Արամուսի Ս. Հակոբ եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Ներսիսյանը, ինչպես նաև Գառնիի Ս. Աստվածածին եկեղեցու սարկավագ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Պետրոս սարկավագ Ղազարյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք՝ քահանաները շարունակում են միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման նախաձեռնությանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետը
հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին
կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին:
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված համակարգող խորհրդի ստեղծումը։
Օրեր առաջ
տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։