COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԿԿարմեն Ղուկասյան

Հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է հրապարակել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք գտնվում ենք ՀՀ վարչապետի կեցավայրում և արդեն մի քանի ժամ քննարկել և համաձայնեցրել ենք հետևյալ հայտարարության տեքստը՝ Հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման:

Մենք՝ ներքոստորագրյալներս,

- հավատալով և հավատարիմ լինելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, սրբոց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ սերմանված հավատի, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ Մեծ հայոց թագավորի ջանքերով հիմնադրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան ավանդությանը,

- ընդգծելով ՀՀ արժեքահենք հանրության զարգացման և ազգային ինքնության պահպանման կենսական գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանցքային դերն ու նշանակությունը,

- մտահոգված լինելով Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և նրա ձևավորած մերձավոր շրջապատի ներկայացուցիչների կողմից Ավետարանի սկզբունքներով ապրելու և քարոզելու առաքելության ձախողմամբ, հոգևոր կյանքի խաթարմամբ, բարքերի այլասերման աղաղակող փաստերի նկատմամբ հանդուրժողականության դրսևորմամբ,

- դատապարտելով և անընդունելի համարելով Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու, այն տարբեր օրակարգերի և տարբեր շահերի ծառայեցնելու հակականոնական գործելակերպը ...., 

հայտարարում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, որը կիրականացվի հետևյալ ճանապարհային քարտեզով»,- ասել է վարչապետը: 

Հայտարարության տեքստում ասվում է նաև, որ ներքոստորագրյալները ձևավորում են Համակարգող խորհուրդ, որին վերապահվում է  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել Համակարգող խորհրդի միաձայնությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում